Չնայած Մոսկվայի կողմից ձեռնարկվող փորձերին, որոնք ուղղված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա շրջապատին ուշքի բերելուն և ղարաբաղյան հակամարտության հերթական փուլի դիվանագիտական կարգավորման գործընթացը նախաձեռնելուն, Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը և պաշտպանության գերատեսչությունը շարունակում են պնդել ԼՂ-ի արևմտյան և հարավ-արևտյան ուղղությամբ հարձակվողական գործողություններ կատարելու իրենց ցանկությունը: Ընդ որում՝ հարվածներ հասցնելով ոչ միայն ԼՂՀ Պաշտպանական բանակի, այլև նպատակային հարվածներ հասցնելով Ստեփանակերտի բնակելի թաղամասերի և այնպիսի պատմական կոթողների ուղղությամբ, ինչպիսին է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Այս մասին գրում է Военное Обозрение կայքը:
Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակամարտությունում թուրքական կանոնավոր բանակի համապարփակ ներգրավվածության վերաբերյալ տրված երաշխիքները (բնականաբար, պաշտոնական Բաքվի խնդրանքով), ինչպես նաև Անկարայի և Թել Ավիվի կողմից մշտական տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությունը միայն ամրապնդել են Ադրբեջանի կարծիքն այն մասին, որ վերոնշյալ հանցավոր գործողություններն ընդհանուր հաշվով ոչ մի հետևանք չեն ունենա:
Վերոնշյալ հանգամանքների դեպքում Հայաստանի հրետանու և հրթիռային զորքերի համար առաջնային կարևորության հարց է դառնում արդյունավետ «գլխատող» հրթիռային հարվածներ հասցնելը Ադրբեջանի ԶՈՒ պահուստային ստորաբաժանումների, զինամթերքի և վառելիքաքսուքային պահեստների, ավիաբազայի, նյութատեխնիական ապահովման կետերի ուղղությամբ:
Մինչդեռ նման հարվածների առավելագույն արդյունավետության կարելի է հասնել միայն թշնամու հակահրթիռային «անձրևանոցի» հաջող հաղթահարման դեպքում, որը ձևավորվել է Ադրբեջանի կենտրոնական և արևելյան շրջաններում հեռավար շառավղով «Ֆավորիտ» Ս-300ՊՄՈՒ-2 զենիթա-հրթիռային համակարգերով, իսրայելական Barak-8/ER միջին/մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգերով, ինչպես նաև իսրայելական նեղ մասնագիտացված հակահրթիռային միջին հեռահարության Iron Dome համակարգերով:
Ինչ վերաբերում է Երևանի «ռազմավարական ակտիվ» հանդիսացող «Իսկանդեր Է» հրթիռային համակարգին, ապա 9Մ723-1Է բալիստիկ հրթիռների գործառնական-մարտավարական արձակումը կապահովի Ադրբեջանի ՀՕՊ զորքերի էշելոնացված հակահրթիռային արգելքի լիարժեք «ճեղքում»՝ չթողնելով Ս-300ՊՄՈՒ-2, Barak-8ER և Iron Dome համակարգերին հակազդելու և ոչ մի հնարավորություն: