Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարին և վերսկսել բանակցությունները միջազգային նորմերի շրջանակներում: Այս մասին գրում է Irna-ն։
Նա նաեւ կոչ է արել երկու երկրներին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ լքել գրավյալ քաղաքները:
Խատիբզադեն նաեւ ափսոսանք է հայտնել Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ եւ դատապարտել է բնակելի թաղամասերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների, օբյեկտների հրթիռակոծությունները, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները:
Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների գործընթացին՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար:
Նշենք, որ Իրանը բազմիցս դիմել է հակամարտության կարգավորման խնդրանքով եւ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: