Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելեց զինվորական հոսպիտալ, հանդիպեց այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ, աղոթք բարձրացրեց նրանց շուտափույթ առողջության համար և բժիշկներին էլ մաղթեց ուժ ու կորով, որպեսզի իրենք առավել զորացած դարմանեն զինվորների վերքերը։
Իսկ ավելի ուշ Սրբազանը այցելեց օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրեց Հայաստան-Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։