Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը, իսկ երկու երկրների կրոնական առաջնորդներին հորոդորել է նպաստել արյունահեղության դադարեցմանը:
«Երկու երկրների ղեկավարություններին կոչ եմ անում հրադադարն օգտագործել՝ խնդրի լուծումը քաղաքական հուն վերադարձնելու համար»,-ասել է պատրիարքը:
Նա դիմել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին, ասելով․
«Ձեզ հետ, թանկագին եղբայրներ, մեծ ճանապարհ ենք անցել, արել հնարավորը, որպեսզի այդ հակազդեցությունը միջկրոնական հակամարտության բնույթ չստանա, որպեսզի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: Այսօր մեզնից յուրաքանչյուրը պետք է անի ամեն ինչ՝ դադարեցնելու արյունահեղությունը: Հայաստանն ու Ադրբեջանը պատմականորեն եղել են ու կլինեն հարևաններ, հայերն ու ադրբեջանիցներն ամեն դեպքում կապրեն կողք կողքի»: