Ռուս զինվորականները ստուգում են Հայաստանի տարածքում տուժած օբյեկտի մասին տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեր ռազմական գերատեսչություններն ստուգում են այդ տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պատասխանելով ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ մեխանիզմների հնարավոր գործարկման մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել ստուգման արդյունքներին։
Նշենք, որ Ադրբեջանն այսօր թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան։