Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:
Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:
Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:
Հիշեցնենք, որ սեպտտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբոջ երկայնքով։ Հակառակորդն ամենատարբեր զինատեսակներից թիրախավորել է նաև խաղաղ բնակավայրերը։