Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․
«Ադրբեջանական ուժերը օգտագործել են կասետային զինամթերք և տարբեր տրամաչափի այլ զենքեր, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է: Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության մշտական կոչերը հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման վերաբերյալ և առաջնորդվելով մինչև այժմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության լուծման նպատակներով, նրանք շարունակում են մասշտաբային ռազմական գործողությունները։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կյանքի իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ զարգացումը երաշխավորելու համար: Ստեղծված իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու միակ գործող մեխանիզմն է»: