Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 120 զոհ: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին, սակայն այն խախտվել է Ադրբեջանի կողմից։