«Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց»,-այս մասին հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ մոտ 30 րոպե առաջ ուժի մեջ է մտել մարդասիրական զինադադարի վերաբերյալ որոշումը։
Ավելի վաղ Պողոսյանը հայտարարել է․ «Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: