Չնայած զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանը 2014 թվականին Ադրբեջանի հետ հուլիս-օգոստոսյան մարտական գործողություններրի ժամանակ վիրավորում է ստացել, սակայն այժմ նա կրկին առաջնագծում է՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը:
Նա ականապայթյունային վիրավորում է ստացել: Ասում է՝ այս պատերազմն իրեն կանչել է վրեժխնդրության իր զոհված ընկերների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար։
Ասուլիսի ժամանակ նա ասաց, որ մենք պետք է պաշտպանենք մեր սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին: Ինքը հենց դրա համար է մեկնել ռազմաճակատ՝ անտեսելով նախկինում հակառակորդի գնդակից ստացած վիրավորումը:
«Տղաները մարտական են տրամադրված, բոլորի մտքում միայն մեկ բան կա. Դա հաղթանակն է: Նրանք հերոսական կռիվ են տալիս թշնամու դեմ: Այնտեղ՝ սահմանին է մեր ճակատագիրը, մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր ապագան, որը պետք է կերտենք մեր ոգու ու կամքի շնորհիվ», – ասաց զինհաշմանդամը:
Նրա խոսքով՝ այս պատերազմում մեկ առաքելություն ունենք՝ երկարատև խաղաղություն պարտադրել հակառակորդին:
Արկադի Անդրեասյանը կոչ արեց, որ ով ունակ է զենք բռնելու, թող հայրենիքի համար կատարի իր վճռական քայլը: