Արվեստագետները շատ ցածր գնով վաճառում են իրենց աշխատանքները և ողջ հասույթը տրամադրում «Հայաստան» Համահայկական հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Artists for Artsakh էջը։
Ի՞նչ է հարկավոր անել այդպիսի նկարներ գնելու համար․
Նախընտրած նկարի մեկնաբանություններում դնել «+»
Գումարը փոխանցել «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին հետևյալ հղմամբ՝ www.himnadram.org
կամ
Գումարը փոխանցել Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամին այս հղմամբ՝ https://www.1000plus.am/hy
Փոխանցված գումարի կտրոնի լուսանկարը ուղարկել էջի մեսինջերին
Այնուհետև մենք Ձեզ հետ կապ կհաստատենք աշխատանքը փոխանցելու համար։