Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արակչին Մոսկվայում ԼՂ հակամարտության կարգավորման իրանական ծրագրի մի քանի դետալ է ներկայացրել։
«Իրանի ամենակարևոր յուրահատկությունը հակամարտության հարցին կրոնական մոտեցումն է, մեկ ուրիշ յուրահատկություն էլ Իրանի իրատեսությունն է»,- հայտնել է պաշտոնյան։
Իրանական ծրագրով առաջին փուլում նախատեսում է տարածաշրջանի երկրների կողմից այնպիսի սկզբունքների պահպանումն, ինչպիսին են օկուպացիան վերացնելը, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, սուվերենության նկատմամբ հարգանքը, սահմանների անխախտությունը, հումանիտար իրավունքի ու փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման անթուլատրելիությունը։
Արակչին նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց տվեց ԼՂ խնդրի կարգավորմանն իր անօգուտ լինելը։