Շուտով Երևան կժամանեն բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած «շտապ օգնության» չորս մեքենաներ։ Սա Դանիայի հայ համայնքի նվերն է Հայաստանի առողջապահության նախարարությանը։
Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի աշխատակազմից, որտեղ այժմ զբաղվում են ավտոմեքենաների առաքման հետ կապված լոգիստիկ հարցերով: Հաղորդվում է նաև, որ ավտոմեքենաներն ու սարքավորումները ձեռք է բերել Դանիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արթուր Կարապետյանը:
Դանիայում այդ աշխատանքները համակարգում է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը։