Նոյեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այցելել է մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԱԾ ֆեյսբուքյան էջից:
ԱԱԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել Նորայր Միրզոյանին և Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին՝ անձնվիրաբար ծառայության ու նվիրումի համար և շեշտել, որ այս կարևորագույն շրջանում ԱԱԾ-ն մեծ դերակատարություն ունի և պատերազմի առաջին օրերից, լինելով մարտական գործողությունների առաջնագծում, պատվով է կատարում իր առջև դրված մարտական առաջադրանքները: