Եթե ԱՄՆ-ը վերացնի պատժամիջոցները, Իրանի հանդեպ հարգանք դրսևորի, վերադառնա միջազգային համաձայնագրերին, ապա իրավիճակը կփոխվի։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ավելացնելով, որ Իրանի համար կարևոր են սկզբունքները, մոտեցումները և քաղաքական գործիչները, այլ ոչ թե անձը կամ կուսակցությունը։
Խոսելով ԼՂ -ի հակամարտության մասին, Իրանի ղեկավարը հայտարարել է, որ սահմանների անվտանգությունը, միջազգային ահաբեկչական խմբավորումների բացակայությունը սահմանների մոտ և դրանց անխախտելիությունը կարևորագույնն են Իրանի համար։
Նա Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին է խոսել, միևնույն ժամանակ ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանը դա անի խաղաղ ճանապարհով։ Ռոհանին նաև հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի Իրանի պլանով։