Ռուսական կողմն անում է և անելու է հնարավորը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանն անում է ամենը, որպեսզի Հարավային Կովկասի հակամարտությունն ավարտվի հնարավորինս արագ, որպեսզի պահպանվի այն մարդկանց կյանքը, որոնք կանգնած են դեմ-դիմաց եւ, ցավոք, մինչ օրս միմյանց դեմ զենք են կիրառում», – հայտարարել Է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը վստահ է, որ հակամարտող կողմերն իրենց նպատակներին կարող են հասնել խաղաղ բանակցությունների միջոցով: «Համենայնդեպս, մենք կապի մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, ընդ որում ՝ այնպիսի հիմքով, որ բավարարի տարածաշրջանի բոլոր երկրներին», -ասել Է ՌԴ նախագահը՝ կրկին ընդգծելով, որ դրան կարելի է հասնել բացառապես խաղաղ ճանապարհով։