Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղությամբ, այդ թվում հյուսիային, հյուսիս-արևելյան ուղղություններով փորձել են հարձակման փորձ իրականացնել: Այս մասին Ստեփանակերտում ընթացող ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նման հարձակման փորձերն իրականացնում են վաշտային կամ գումարտակային մարտավարական խմբեր, առանձին դիվերսիոն խմբեր:
Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ կիրառվում է օդուժ, հրետանի՝ ոչ մասշտաբային: Բայց առանձին տեղերում, որտեղ հարձակման փորձ է իրականացվում, կրակի խտությունը երբեմն բարձրանում է:
ՀՀ սահմանների առնչությամբ ասել է, որ Գեղարքունիքի մարզում երեք ԱԹՍ է խոցվել ու շատ կարճ ժամանակահատվածում, այլ հատվածներում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել: