Հիմա մեր վիճակն ավելի լավ է, քան 10-15 օր առաջ: Ես չեմ ասում, թե ամենածանր օրերն անցել են, միգուցե էլի կլինեն: Բայց հիմա մեր թե ներուժը, թե ինքնակազմակերպվածությունը, թե կառավարումը, թե շատ ու շատ գործոններ ավելի լավ վիճակում են:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանկ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա խոսել է հայկական կողմի հաղթանակի մասին. «Ես վստահ եմ, որ հաղթելու ենք, ես երբեք չէի ասի դա, եթե ինքս վստահ չլինեի: Ես տեսել եմ 18 տարեկան զինվորների աչքերի բոցը Ֆիզուլիում, Հադրութում, Քարվաճառում: Ես տեսել եմ մեր երիտասարդ սպաներին, կամավորականներին: Չի կարող այս կամքը, այս էներգիան, այս կրակը պարտվել, դա ուղղակի անհնար է: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածում եմ, կասկածել են, մեկ-մեկ ուղղակի կարող են մաքուր օդ շնչել այդ տղաների հետ, ուրիշ ոչ մի բան»,- մասնավորապես ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ անտառներում ու ձորերում գտնվող բոլոր դիվերսանտները հատիկ-հատիկ ոչնչացվելու են. «Գյոռբագյոռ2020-ը շարունակվելու է: Ես մի քանի անգամ նշել եմ, որ այդ ձորակները անտառները, որ ոմանք նշում են, որ մի ձեռքի երկարություն է մնացել հասնել Արցախի մայրաքաղաք, իրենց համար դառնալու է դժոխք»: