Հայաստանն ԱՊՀ խորհրդի նիստին հայտարարել է Ղարաբաղում Բաքվի կատարած ռազմական հանցագործությունների մասին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում ընդգծել է․
•ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը միջազգային հանրության կողմից լիազորված ԵԱՀԿ Մինսկի խումբն է։
•Ներկա պահին շարունակվում է Ադրբեջանի ագրեսիան ԼՂ–ի դեմ։ Այն իրականացվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ՝ ներառելով Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչներին։
•Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը դառնում է ահաբեկիչների՝ ԱՊՀ տարածք ներթափանցման ու գաղափարախոսության տարածման կամուրջ։
•ԼՂ հանրապետության բոլոր բնակավայրերն Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ենթարկվում են հրթիռա-հրետանային հարվածների, այդ թվում՝ Ստեփանակերտն ու մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, քաղաքացիական ենթակառուցվածքները, բժշկական կենտրոնները, դպրոցները, մանկապարտեզները, պատմամշակութային ու կրոնական կառույցները։
•Ադրբեջանի կողմից պատերազմողներն օգտագործում են ռադիկալ ահաբեկչական խմբավորումներին հատուկ մեթոդներ, այնպիսիք, ինչպիսիք կտտանքներն են, ցուցադրական գնդակահարությունները, գլխատումներն ու մահացածների մարմինների նկատմամբ սրբապղծությունը։
•Ադրբեջանի իշխանությունների խղճին ռազմական մի շարք հանցագործություններ են, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, իրավունքի կոպտագույն խախտումներ են։
•Ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մի շարք երկրների ու ավտորիտար միջազգային կառույցների կոչերի՝ Ադրբեջանը բազմիցս խախտել է ու շարունակում է խախտել հրադադարի հաստատման պայմանավորվածությունը։
•Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը հասկանա, որ ղարաբաղյան հակամատության հարցը չունի ռազմական լուծում, և որ ԱՊՀ տարածքը ստի ու կեղծիքի վայր չէ։