Հակառակորդը նոր ուժեր և միջոցներ ներգրավել Շուշիի ուղղությամբ և մոտեցել քաղաքին: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական, այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարինտակ, Լիսագոր և այլ հատվածներում: Այս ծանր մարտերի ժամանակ, մեր բոլորի պարտքն է հավատալ հայ զինվորականին, վստահել հայ զինվորականին: Այս պահին տեղին չեն որևէ այլ տեսակի դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները»- ասել է Ա. Հովհաննիսյանը:
Անդադար մարտեր են ընթանում ռազմաճակատի այլ հատվածներում ևս: Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ Մարտունու ղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել, կորցնելով մեկ-երկու միավոր տրահատեխնիկա, հետ է շպրտվել ելման բնագծերը՝ թողնելով մի քանի դիակներ:
Բերձորից հարավ ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է բարելավումներ իրականացնել: Այլ ուղղություններով ակտիվ մարտական մարտական գործողություններ չեն ընթացել, բայց բնակավայրերի ուղղությամբ հրետանային կրակներ են եղել:
Խոսելով Տավուշի սահմանամերձ հատվածում և Քարվաճառում տիրող իրավիճակի մասին, Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրվա ընթացքում եղել են առանձին հրետակոծության դեպքեր, փոքր հետախուզական գործողությունների փորձեր, բայց ծանր մարտական գործողություններ չեն ընթացել: