Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ։