ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում՝ Լինքոլնի հուշահամալիրի մոտ, բողոքի լուռ ակցիա է իրականացրել Հայ երիտասարդների ֆեդերացիան: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Ակցիայի մասնակիցների ձեռքին ՀՀ-ի, Արցախի և ԱՄՆ-ի դրոշներն են, թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու կոչերով պաստառներ։