Կիևում անցկացվել է միջոցառումների շարք՝ ի աջակցություն Հայաստանի։ Այս մասին հայտնել է AnalitikaUA.net-ը։
Լրատվականը հաղորդել է, որ Սրբոց Նահատակաց եկեղեցում անցկացվել է աղոթք՝ Ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամերգությունից հետո, որն անցկացրել է Հայկական եկեղեցու քահանա Տեր Կարապետ Ղարիբյանը, հայ երիտասարդները անցկացրել են բարեգործական տոնավաճառ։ Ցանկացողները գնել են ազգային թեմատիկայով հուշանվերներ, հայ դիզայներների պատրաստած հագուստ, հայկական աղանդեր։ Վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է Արցախյան պատերազմից տուժածների հիմնադրամին։
Նշենք, որ բարեգործական բազմաթիվ նախաձեռնություններ են անցկացվում աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում։