Մենք հիմա, ավելի քան երբևէ, պետք է միասին լինենք, չպետք է թողնենք, որ մեզ խանգարեն ու պետք է հաղթենք՝ հանուն մեր հերոսների, հանուն մեր երեխաների, հանուն մեր հայրենքի: Այս մասին Եռաբլուրում ասել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
«Ես միայն մի բան եմ խնդրում. այս օրերին բոլորս պետք է միասնական լինենք, մենք չպետք է մեր մեջ փնտրենք մարդկանց, ում պետք է մեղադրենք: Իսկ Ալբերտը ինձ համար կա ու միշտ լինելու է»,- լրագրողներին ասել է Արտակ Հովհաննիսյանը :
Նշենք, որ նոյեմբերի 8-ին լրացել է Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40 օրը: Արցախի պաշտպանության մարտերում նահատակված Ալբերտի հիշատակը խնկարկելու համար Եռաբլուր էին այցելել նրա հարազատները, ընկերներն ու պատերազմի օրերին նրան ճանաչածները:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: