«Շաբաթ օրը մենք հայտնել ենք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այս հաղորդագրությանը ավելացնելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես շոշափվել է»,- հայտնում է РИА Новости-ին:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար: Նրա խոսքով ՝ Թուրքիայի նախագահն այս առաջարկը հնչեցրել է Պուտինի հետ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում: