Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը կմասնակցեն բացառապես ռուս խաղաղապահները, -«Էխո Մոսկվի» – ի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունը կհրապարակվի մոտ ժամանակներս: Նշվում է, որ այդ փաստաթղթում ներկայացաված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա չի հաստատում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակամարտության լուծման այլ ճանապարհ չի եղել, եւ համաձայնագրի ստորագրումը հարկադրված միջոց է դարձել: