Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, շնորհավորում եմ մեր բարեկամներ հայերին ու ադրբեջանցիներին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ: Այս մասին իր Twitter-յան միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Շնորհակալություն եմ հատնում համակարգողներին: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին: Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն: Միասին համագործակցության նոր փուլ ենք մտնում»,- գրում է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ի դրությամբ՝ հայկական կողմից զոհվել է 1221 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։