Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը, որը ստորագրվեց Ռուսաստանի միջնորդությամբ, պարունակում է բազմաթիվ դրույթներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակներում, եւ դուրս է գալիս պարզ հրադադարի սահմաններից՝ հիմք դնելով հնարավոր կարգավորման համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գծով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն:
«Դա հումանիտար հրադադար է եւ հրադադար չէ, որի վրա ավելի վաղ աշխատել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը քննարկել Է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները գալիս էին ԱՄՆ: Ռուսաստանը հեռու չի գնացել այն հիմքերից, որոնց հավանություն էին տալիս Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Միակ տարբերությունը ռուս խաղաղապահներն են», – ասել է Քավանոն։ Սակայն, նա կարծում է, որ Ռուսաստանն ստիպված եղավ ուղարկել իր սեփական խաղաղապահներին, որովհետև Հայաստանի համար կրիտիկական իրավիճակ էր ստեղծվել։
Նա նաեւ հույս է հայտնել, որ կհաջողվի երկու կողմերից զգալի թվով փախստականներ վերադարձնել իրենց տներ:
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության համաձայն, Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում գրավյալ դիրքերում եւ պետք է փոխանակվեն ռազմագերիներով: Ղարաբաղում կտեղակայվեն նաև ռուս խաղաղապահներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այս համաձայնագիրը ստորագրելը չափազանց ծանր էր իր համար: Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փաստաթղթի ստորագրումը Հայաստանի կապիտուլյացիա է անվանել: Նրա խոսքով, համաձայնագիրն առավելագույնս ձեռնտու է Բաքվին, այժմ ռազմական փուլը ավարտված է, եւ կարելի է անցնել քաղաքական հարցերի,-հիշեցնում է РИА Новости-ն: