«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Ըստ ԶԼՄ-ների՝ ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել նախկին Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովին եւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ազատ արձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը նախօրեին ձերբակալվել էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրահավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով։