Եվրոպական հայկական ավելի քան 100 կազմակերպություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ են անում կրկին ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ վերանայելով ներկայիս հայտարարությունը, որը ստորագրվել է 10.11-ին՝ առանց երկուսի մասնակցության: Այս մասին հայտնել է EAFJD-ն:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ի դրությամբ՝ հայկական կողմից զոհվել է 1221 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։