Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները շաբաթ օրը կշարունակեն բանակցությունները՝ Անկարայում Լեռնային Ղարաբաղի համար համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է TACC-ը:
Նոյեմբերի 13-ից Ռուսաստանի պատվիրակությունն այցով գտնվում է Անկարայում: Նախօրեին բանակցություններ են վարել Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, ովքեր քննարկել են սիրիական խնդիրը: Կեսօրին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ հիմնականում քննարկվում էր ԼՂ-ում զինադադարի հարցը:
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ: Ռուսաստանի ղեկավարը, մասնավորապես, ասաց, որ ադրբեջանական ու հայկական կողմերը կմնան իրենց դիրքերում, իսկ Ռուսաստանից խաղաղապահներ կտեղակայվեն տարածաշրջանում:
Չորեքշաբթի օրը ԼՂ-ում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև տեսաձայնային հաղորդակցության բանակցությունների արդյունքներից հետո: