Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարը վստահեցնում է, որ շփման գծում բոլոր տեսակի մարտական գործողությունները դադարեցված են, կրակոցներ չեն լսվում, իրավիճակը կամաց-կամաց կայունանում է, փոխանցում է РИА новости-ն։
Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրն իրագործվում է, մարտական գործողություններ չկան, հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Խաղաղապահների հրամանատարի տեսաուղերձը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։