Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 293 սիրիացի գրոհային, հայտնում է մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական ընդդիմադիր կենտրոնը:
Նրա տվյալներով ՝ Ադրբեջան տեղափոխված վարձկանների ընդհանուր թիվը հասել է 2,580-ի, որից 342-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով գումարից:
Նշվում է նաև, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցմամբ թուրքական կառավարությունը դադարեցրել է Անկարայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների տեղափոխումը:
Նշենք, որ համաշխարհային առաջատար պարբերականները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիայի շրջաններից գրոհայինների՝ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու փաստերի առկայության մասին: