Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի 2 Ան-124 «Ռուսլան» և 18 Իլ-76 ինքնաթիռները զրահամեքենաների նոր խմբաքանակ և խաղաղապահների նոր խումբ են հասցրել Երևան: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Ռուս զինծառայողները նյութական իրերի, զենքի և զինամթերքի բեռնաթափում են իրականացրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները 58 սարքավորում են հասցրել Հայաստան: Առկա են զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստերներ, էքսկավատորներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրել հայտարարություն: