Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից անհետացած մի խումբ քաղաքացիների գերեվարման մասին տեղեկություն է ստացվել ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութից:
Տեսանյութում երևում է նաև հասարակությանը հայտնի Գևորգ Սուջյանը, որը քաղաքացիական անձ է և հումանիտար բեռ էր տեղափոխել Արցախ: Անհայտ է Արցախի բնակիչներ տարեց ամուսինների ճակատագիրը: Գերեվարվածների ընտանիքները դիմել են պատասխանատու պետական գերատեսչություններին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակն ընդունել է փաստաթղթերը