Հայաստանում բացվել է հոգեբանական վերականգնողական ծառայություն պատերազմական գործողություններին մասնակցած եւ դրանց հետեւանքով տուժած անձանց համար: MHS support ծրագիրը մոտակա 6 ամիսների թնթացքում անվճար հոգեբանական աջակցություն է տրամադրելու բոլոր նրանց, ովքեր խնդիրներ են ձեռք բերել ռազմական գործողություններին մասնակցելիս։
Մասնագետի խոսքով՝ ծառայությունը բացարձակ անվճար է մարտական գործողությունների արդյունքում տուժած զինվորների համար: Ծառայության մասնագետները առաջարկում են թե հոգեբանական, հոգեթերապեւտիկ եւ հոգեբուժական ուղղակի օգնություն տուժածներին, եւ թե միջնորդություն անհրաժեշտ օգնությունը ստանալու համար:
Հոգեբանական անվճար աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել 099 117 975 հեռախոսահամարին, կամ գրեք մեր նախաձեռնության ՖԲ էջին՝ https://www.facebook.com/MHSErevan