Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը: Այս մասին հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
2020թ. նոյեմբերի 10-ից իրականացվել է ավելի քան 170 չվերթ։
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 եւ Ան-124 ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություն անցկացնելու նպատակով Հայաստան են տեղափոխել 15 խաղաղապահ բրիգադ՝ նյութական միջոցներով, սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից շարունակվում է ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Նշենք, որ կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվելու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայի քանակով: