Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահ զորակազմի զինծառայողները զենքի եւ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով զննում են դիտակետերով անցնող ավտոտրանսպորտը։ Բացի այդ, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լաչինի միջանցքից մինչեւ Ստեփանակերտ պարեկություն են իրականացնում:
Ճանապարհի բացումը թույլ է տվել ապահովել տեղի բնակչության տեղափոխումը անձնական ավտոտրանսպորտով, ինչպես նաեւ պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրումը: