Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական, ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերադարձած բնակիչների թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Մեկ օրում ապահովվել է Հայաստանի տարածքից 1199 փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օժանդակությամբ բնակության նախկին վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան երեք հազար բնակիչ»,- նշել ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։