Շնորհակալություն հայտնելով այս ողջ ընթացքում ցուցաբերած անշահախնդիր աջակցության ու պատրաստակամության համար և շատ լավ հասկանալով ստեղծված դժվար իրավիճակը նաև հյուրընկալ սուբյեկտների համար՝ կեցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ սննդով ապահովումը, Արցախի Կառավարությունը պատրաստ է վերցնելու իր վրա:
Կառավարության կողմից լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ-ում գործող Արցախի Կառավարության օպերատիվ շտաբը (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065) : Խնդրում եմ կառույցի հետ կազմակերպել բոլոր քննարկումները՝ նշված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով:
Հ.Գ. Բնակարաններից զրկված և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր, այնուամենայնիվ, կեցության հետ կապված խնդիրներ կունենան, խնդրում եմ անպայման դիմել օպերատիվ շտաբին»,- գրել է նա։