Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
ՌԴ ՊՆ նախարարի խոսքով ՝ ընդհանուր առմամբ ինքնաթիռներով կատարվել է 250 չվերթ, տեղափոխվել է 1 960 մարդ և 552 միավոր տեխնիկա, տեղակայվել է 23 դիտակետ: «Խաղաղապահ առաքելության ղեկավարման համար կառավարման համակարգ է ստեղծվել, որը թույլ է տալիս օպերատիվ արձագանքել իրադրության փոփոխությանը», — ասել է Շոյգուն: ՌԴ ՊՆ նախարարը հայտնել է, որ Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի տարածքը գտնվում են ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո, միջանցքի տարածքն ու մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը լիովին մաքրված են պայթունավտանգ առարկաներից և ջարդված տեխնիկայից:
Շոյգուն նշել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ապահովվել է 4 436 մարդու անվտանգ վերադարձը Ստեփանակերտ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։