Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա են բերել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելության գոտի: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Իլ -76 ինքնաթիռն օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի մի խումբ զինծառայողների, ինչպես նաև ինժեներական մեքենաներ և սարքավորումներ տեղափելու համար՝ խաղաղապահ առաքելության տարածքում հասարակական ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքների մաքրման նպատակով:
ՌԴ ՊՆ-ից նաև տեղեկացնում են, որ ինժեներական սարքավորումները կօգտագործվեն Ռուսաստանի զինված անձնակազմի կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման ժամանակ, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի զինման համար:
Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու հարցում:
Հիշեցնենք, որ Եռակողմ հայտարարության համաձայն Արցախում տեղակայվում են ռուս խաղաղապահները:
Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ է տեղակայվում՝ 1,960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: