Լեռնային Ղարաբաղ՝ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 27 հազար փախստական, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահները 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Երևան-Ստեփանակերտ ավտոբուսային երթուղով այսօր տեղափոխվել է 1168 մարդ։
Նշվում է, որ ավտոբուսների շարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: