ՀՀ նախագահի որոշմամբ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով՝
- Արա Արշամի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
- Հակոբ Ասատուրի ՊՌՈՇՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
- Սամվել Գևորգի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
- Ժիրայր Լևոնի ԲԱԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
- Նորայր Մարտիկի ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ
- Հայկազ Զավենի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
- Ժորա Արմենի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
- Արսեն Կարենի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
- Արայիկ Լյովայի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
- Կարեն Արմենակի ՍՈՖՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: