Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, ՌԴ-ից Առաջին չվերթները Ստեփանակերտի օդանավակայանում կարող են վայրէջք կատարել արդեն դեկտեմբերին, РИА новости – ին պատմել է ԼՂՀ վարչակազմի աղբյուրը:
«Այժմ երկու կողմերն էլ՝ մերն ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», – ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով արդեն մինչեւ տարեվերջ Ստեփանակերտում աշխատանքի վերսկսման հնարավորության մասին հարցին:
Նա հավելել է, որ օդային հաղորդակցությամբ կսպասարկվի նաեւ ուղեւորային չվերթները, որոնք, ինչպես սպասվում է, ԼՂՀ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ ռուսական այլ երկրամասերից։