Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Երևանից 566 արցախցի է տեղափոխվել Ստեփանակերտ։
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովվում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր։
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 39 700 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: