«Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի»,- այս մասին իր հայտարարության մեջ նշել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Կարծում եմ, այն կառավարությունը, ում կառավարման օրոք եւ արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման հնարավորությունները, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հավանականությունը: Հաշվի առնելով, մի կողմից Ադրբեջանի հետեւողական ու ագրեսիվ քաղաքականությունը՝ ուղղված իր հաջողությունների ամրապնդմանը, մյուս կողմից էլ՝ Հայաստանին սպասվող մարտահրավերները՝ այս ճգնաժամի յուրաքանչյուր օր շարունակվելը վնաս է մեզ եւ միայն մեզ:
Այս օրհասական պահը ամենակարեւոր փորձությունն է իշխանության համար ցույց տալու՝ արդյո՞ք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսեւորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձեւավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձեւավորելու հնարավորություն»,- գրել է Կարապետյանը:
Հիշենենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի սեպտեմբերի 13-ից 2018 թվականի ապրիլի 9-ը: