Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութը, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից, համապատասխանում է իրականությունը։ Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների և սոցիալական հարթակների միջոցով համացանցում տեսանյութեր են տարածում, թե Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերի շրջանում 100 հայ զինվորականների են գերեվարել։