ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է Արցախի Կարմիր Շուկա գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը։
«Կարմիր Շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին՝ առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»,- Facebook-ի էջում գրել է Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ, ըստ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների, Կարմիր Շուկան առաջիկայում հանձնվելու է Ադրբեջանին:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: