Ստեփանակերտի համար 3 դպրոցում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողների կողմից համառուսաստանյան մանկապատանեկան «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացվել է «Յունարմիան՝ Ղարաբաղի երեխաներին» միջոցառումը, որին ներկա է գտնվել նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը:
Ողջունելով և երախտագիտություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ Մ. Թանդիլյանն իր խոսքում ուղերձ է հղել նաև դպրոցականներին:
«Աշխարհում խաղաղությունը թելադրում են ուժեղները։ Ուժը ենթադրում է հզոր զենքի պահուստ. զինվեք գիտելիքներով, սիրելի՛ փոքրիկ արցախցիներ»,-ասել է նախարարը: